16:50  ,  10 օգոստոսի, 2017

Մոնրեալի մրցաշարի ժամանակ «Ռոմայի» երկրպագուն հայտնվել է կորտում

Գերմանացի Միշա Զվերեւի եւ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի միջեւ Մոնրեալում ընթացող թենիսի Rogers Cup մրցաշարի երկրորդ փուլի մրցախաղի ժամանակ երկրպագուներից մեկը տրիբունայից ընկել է կորտ: Նա եղել է իտալական «Ռոմայի» մարզաշապիկով: Տղամարդուն օգնել են բարձրանալ եւ վերադառնալ տրիբունա, ինչից հետո մրցախաղը շարունակվել է:

Այդ մրցախաղում Գրիգոր Դիմիտրովը հաղթել է 3 սեթում՝ 6:3, 3:6, 6:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում