15:36  ,  10 օգոստոսի, 2017

Արշակ Կորյան. Յուրի Սյոմինն ասաց, որ պետք է ակտիվ մտնել խաղի մեջ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Արշակ Կորյանը մեկնաբանել է Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի խաղը, որն ավարտվել էր 1:1 հաշվով: Կազանում կայացած խաղում Կորյանը փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին՝ նորամուտը նշելով Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:

«Այսպիսի խաղում կարող ենք գոհ լինել ոչ ոքի արդյունքով: Ամեն դեպքում, հաշիվը հավասարեցրինք վերջին րոպեներին: Իմ՝ դաշտ դուրս գալուց առաջ Յուրի Սյոմինն ասաց, որ պետք է ակտիվ խաղալ, ստեղծել թվային առավելություն ու գոլային պահեր: Արդյունքում, Կվերկվելիային առաջ տանելն արդյունավետ եղավ: Չի կարելի այս ոչ ոքին ընդունել որպես պարտություն, բայց մեկ միավոր վաստակեցինք»,- Կորյանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» կայքը:

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրից հետո «Լոկոմոտիվն» ունի 13 միավոր եւ «Զենիթի» հետ գլխավորում  մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում