15:20  ,  10 օգոստոսի, 2017

Նիկ Կիրյոսը մրցավարին շփոթել է բոլբոյի հետ

A post shared by Tennis TV (@tennistv) on

Զվարճալի միջադեպ է գրանցվել ավստրալացի Նիկ Կիրյոսի եւ իտալացի Պաոլո Լորենցիի միջեւ թենիսի Մոնրեալի մրցաշարի երկրորդ փուլի մրցախաղում: Դրվագներից մեկում Կիրյոսը կորտի մրցավարին շփոթել է բոլբոյի հետ եւ սրբիչը նետել նրա ուղղությամբ: Մրցավարը չի արձագանքել, իսկ երկրպագուները չեն զսպել իրենց ծիծաղը: Ավստրալացի թենիսիստն անմիջապես ներողություն է խնդրել մրցավարից:

Այդ մրցախաղում Նիկ Կիրյոսը հաղթել է 6:2, 6:3 հաշվով, իսկ հաջորդ փուլում կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերեւի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում