13:44  ,  10 օգոստոսի, 2017

Հայաստանի թիմերի կազմերը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը Փարիզում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել  է՝ Վազգեն Խաչատրյանին (59 կգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Մաքսիմ Մանուկյանին (80 կգ), Արթուր Շահինյանին (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանին (98 կգ): Հունահռոմեականների պայքարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն աշխարհի առաջնությանը կտանի՝ Գարիկ Բարսեղյանին (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Գեորգի Կետոեւին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am):

Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-26-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում