12:15  AMT,  10 օգոստոսի, 2017

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը բարձրացել է մեկ աստիճան, Բրազիլիան՝ նոր առաջատար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճան եւ զբաղեցնում է 72-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 480 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի նոր առաջատար է դարձել Բրազիլիայի հավաքականը, որը շրջանցել է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները մնացել են չորրորդ տեղում:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղ, իսկ Լեհաստանը բարձրացել է 5-րդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Շվեյցարիան, Չիլին, Կոլումբիան, Բելգիան եւ Ֆրանսիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մյուս մրցակիցներից Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 46-րդը, Չեռնոգորիան՝ 52-րդը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելով Ռումինիայի թիմին: 

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...