11:11  ,  10 օգոստոսի, 2017

Նիկշա Բավցեւիչ. Կվերլուծենք սխալները եւ հետեւություններ կանենք

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը մեկնաբանել է 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմից կրած պարտությունը 85:98 հաշվով:

«Խաղի մասին պետք նշել երկու կարեւոր հանգամանքներ: Նախ, մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաեւ այն, որ Թավաքալյանը եւ Մկրտիչյանը բավական արագ ստացան 3-ական խախտում: Կվերլուծենք մեր սխալները եւ հետեւություններ կանենք:

Այժմ մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- մարզիչի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում