10:19  ,  10 օգոստոսի, 2017

Զվարճալի ինքնագոլ՝ Էստոնիայից

Տալինի «Լեւադիայի» եւ «Պայդեի» միջեւ ֆուտբոլի Էստոնիայի Գավաթի 1/16 եզրափակիչի խաղում զվարճալի ինքնագոլ է գրանզվել 15-րդ վայրկյանին: «Պայդեի» ֆուտբոլիստները դաշտի կենտրոնից սկսել են խաղը եւ առանց մրցակցի օգնության գնդակն ուղարկել սեփական դարպասը: Ինքնագոլն իր հաշիվն գրանցել է Մարտին Կազեն, որը ցանկացել է հետ փոխանցում կատարել դարպասապահին: 

Այդ խաղում «Լեւադիան» տնային հաղթանակ է տարել 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում