23:57  ,  9 օգոստոսի, 2017

ԱԱ-2019. Հայաստանի հավաքականը պարտվեց Սարաեւոյում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի երրորդ տուրի հանդիպումն անցկացրեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ: Սարաեւոյում տեղի ունեցած խաղում Հայաստանի թիմը պարտվեց 85:98 հաշվով:

Առաջին եւ վերջին քառորդներում խորվաթ մասնագետ Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմը կարողացավ հավասար արդյունք ունենալ՝ 23:23, 25:25: Սակայն երկրորդ եւ երրորդ քառորդներում Հայաստանի թիմը հետապնդողի դերում էր՝ 21:29, 16:21:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ:

A խմբում Հայաստանն ու Բոսնիա-Հերցեգովինան 5-ական միավորով առաջատարներն են: Օրվա մյուս խաղում Սլովակիայի հավաքականը տանը 68:59 հաշվով հաղթել է շվեդներին:

Հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը եւս կանցկացնի դրսում՝ օգոստոսի 12-ին հյուրընկալվելով Սլովակիային, օգոստոսի 16-ին՝ Շվեդիային: Օգոստոսի 19-ին կայանալիք վերջում տուրում հայ բասկետբոլիստները կընդունեն Բոսնիա-Հերցեգովինային:

Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան ընտրական մրցաշարի հաջորդ փուլ:

ԱԱ-2019, ընտրական մրցաշար, նախնական փուլ, A խումբ, երրորդ տուր

Բոսնիա-Հերցեգովինա – Հայաստան՝ 98:85 (23:23, 29:21, 21:16, 25:25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում