17:10  ,  9 օգոստոսի, 2017

Բոսնիա եւ Հերցեգովինա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

Սարաեւո ժամանած բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում բոսնիացիներին, որոնց հաղթանակի համար սահմանել է 1.33 գործակից: Հայաստանի թիմի հաղթանակի գործակիցը 3.00 է:

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում օգոստոսի 9-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի մեկնարկային 2 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում