14:34  ,  9 օգոստոսի, 2017

Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի մասնակցությունը հարցականի տակ է Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ խաղին

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Ալան Հեսի մասնակցությունը հարցականի տակ է Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի խաղին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Սարաեւոյում գտնվող Հայաստանի հավաքականն օգոստոսի 9-ի առավոտյան անցկացրել է վերջին նախախաղային մարզումը, որին գրեթե չի մասնակցել Ալան Հեսը: Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով գտնվում է բժշկի հսկողության տակ: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա կկարողանա մասնակցել հանդիպմանը, թե՝ ոչ :

Բոսնիա եւ Հերցեգովինա – Հայաստան խաղը կկայանա օգոստոսի 9-ի Սարաեւոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում