04:47  ,  9 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը Կարլսենի եւ Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 6-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը՝ 3.5-ական միավոր: 

Միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որն ունի 4 միավոր:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակերով պարտության է մատնել ամերիկացի Ուեսլի Սոին: Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: 

Օգոստոսի 9-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում