00:49  ,  9 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանի հաղթանակը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակերով պարտության մատնեց ամերիկացի Ուեսլի Սոին եւ 3.5 միավորով ընթացիկ առաջատարն է:

Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Sinquefield Cup, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)` 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում