22:16  ,  8 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» 90 միլիոն եվրո կվճարի Կոուտինյոյի համար

«Բարսելոնան» անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի համար կվճարի 90 միլիոն եվրո: Ապագայում 25-ամյա ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» կարող է ստանալ եւ 30 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է ESPN-ը:

Կատալոնական ակումբի գործադիր տնօրեն Օսկար Գրաուն Լիվերպուլում ավարտել է բանակցությունները եւ առաջիկայում կողմերը կհայտարարեն տրանսֆերի մասին: Մեծ դեր է խաղացել Կոուտինյոյի ցանկությունը տեղափոխվել Կատալոնիա:

Կոուտինյոն դիտարկվում է թիմի վետերան Անդրես Ինյեստայի փոխարինող, իսկ հարձակման գիծը «Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի օգնությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում