09:11  ,  9 օգոստոսի, 2017

ՈւԵՖԱ-ն ծրագրում է 2020թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել Նյու Յորքում

ՈւԵՖԱ-ն դիտարկում է 2020թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Եվրոպայից դուրս անցկացնելու տարբերակը:

Marca-ի հաաձայն՝ լավագույն տարբերակը համարվում է Նյու Յորքը: ՈւԵՖԱ-ում ցանկանում են մեծացնել եվրագավաթների տարածքը եւ եզրափակիչ խաղն անցկացնել այլ մայրցամաքում:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ապագայում ԱՄՆ-ում անցկացնելու մասին: Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշարի եզրափակիչն ընդունելու է Կիեւը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս