13:17  ,  8 օգոստոսի, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Սարաեւո

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սարաեւո, որտեղ հանգրվանել է «Հոլիդեյ Սարաեւո» 4 աստղանի հյուրանոցում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 8-ին Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմը 2 մարզում  կանցկացնի Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում:

Օգոստոսի 9-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ի, հայկական թիմը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում ուժերը կչափի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքակաի հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի մեկնարկային 2 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում