11:44  ,  8 օգոստոսի, 2017

«Ֆուտզալ բիզնես լիգա». A լիգայի հայտերի ընդունումը մեկնարկել է, կանցկացվի նաեւ C լիգա

«Ֆուտզալ բիզնես լիգան» ստեղծել է նոր C լիգա, որին կազմակերպությունները հնարավորություն կունենան մասնակցել միայն իրենց աշխատակազմով, հայտնում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը:

C լիգային կարող են մասնակցել կազմակերպության այն աշխատակիցները, որոնք ունեն նվազագույնը երեք ամսվա պայմանագիր տվյալ կազմակերպությունում: Հայտերն արդեն ընդունվում են:

Մեկնարկել է նաեւ «Ֆուտզալ բիզնես լիգայի» A մրցաշարի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետը եւս սեպտեմբերի 15-ն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում