18:46  ,  7 օգոստոսի, 2017

ԱԱ. Հայաստանը 5 ըմբիշ կներկայացնի ազատ ոճայինների պայքարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնությանը կներկայանա հինգ ըմբիշով, ասել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը, փոխանցում է armnoc.am-ը:

Հավաքականը վերադարձել է Կիսլովոդսկից, որտեղ համատեղ հավաք է անցկացրել Ռուսաստանի թիմի հետ:

Հայաստանի թիմի վերջնական կազմը հայտնի կլինի Օլիմպավանում անցկացվելիք մարզումային հավաքից հետո:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-27-ը Ֆրանսիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում