15:40  ,  7 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» համոզել է «Լիվերպուլին» վաճառել Կոուտինյոյին

«Բարսելոնան» համոզել է «Լիվերպուլին» վաճառել Բրազիլիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հաղորդում է  Mundo Deporivo-ն: Կողմերն ավարտում են բանակցությունները տրանսֆերի գնի շուրջ:

Սպասվում է, որ կատալոնական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 100 միլիոն եվրո:

Sport.es-ի տվյալներով, «Բարսելոնան» Կոուտինյոյի տրանսֆերի մասին կհայտարարի արդեն օգոստոսի 7-ին, բրազիլական «Շապեկոենսեի» հետ ընկերական խաղից առաջ, իսկ ֆուտբոլիստը  Բարսելոնա կժամանի օգոստոսի 8-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում