12:34  ,  7 օգոստոսի, 2017

Հայաստան - Դանիա խաղի տոմսերը վաճառքում են

Հայաստան – Դանիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են, հայտնում է ՀՖՖ կայքը:

Սեպտեմբերի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, Արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Հայաստան – Դանիա խաղը մեկնարկելու է ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով