21:40  ,  6 օգոստոսի, 2017

Վարազդատ Հարոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում

«Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն օգոստոսի 6-ին առաջին գոլը խփեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում, որի չորրորդ տուրում Եկատերինբուրգի թիմը հյուրընկալվել է «Կրասնոդարին»:

15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում գլխի հարվածով առաջ մղեց «Ուրալին»՝ 1:0 Ընթանում է առաջին խաղակեսը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր Եկատերինբուրգի թիմի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով