20:20  ,  6 օգոստոսի, 2017

Դավիդ Յուրչենկոյի հետ մղած 11 մետրանոցը «Տոսնոյին» օգնել է հաղթանակ տանել

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում «Տոսնոն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Տուլայի «Արսենալի» նկատմամբ:

«Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն 69-րդ րոպեին 11 մետրանոց հարված է հետ մղել 2:1 հաշվի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն այս ամռանը Մախաչկալայի «Անժիից» է տեղափոխվել «Տոսնո», որն այս տարի էր նվաճել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր:

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Արսենալ Տուլա» - «Տոսնո»՝ 1:2

Կանտեմիր Բերչամով, 40 – Վագիզ Գուլիուլին, 48, Եվգենի Մարկով, 55

Չիրացված 11 մետրանոց՝ Լուկա Ջորջեւիչ, 69 («Արսենալ Տուլա»)

ԲԿՄԱ - «Ռուբին»՝ 1:2

Գեորգի Շչեննիկով, 13 – Ժոնաթաս, 2, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս