00:56  ,  6 օգոստոսի, 2017

ԱԱ. Ուսեյն Բոլթը պարտվեց Ջասթին Գեթլինին եւ Քրիստիան Քոուլմանին

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհիի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի հրաժեշտը մեծ սպորտին իր սիրելի մրցատարածությունում հաղթական չստացվեց: Մարզական կարիերան ավարտող ջամայկացի արագավազորդը Լոնդոնում ընթացող աշխարհի առաջնության 100 մետր վազքի եզրափակիչում բավարարվեց երրորդ տեղով՝ առաջ թողնելով ամերիկացիներ Ջասթին Գեթլինին (9.92) եւ Քրիստիան Քոուլմանին (9.94): Բոլթի արդյունքն է 9.95 վայրկյան:

35-ամյա Գեթլինը հաղթանակից հետո խոնարհվել է արագավազքի արքայի առջեւ:

30-ամյա Բոլթը Ջամայկայի հավաքականի կազմում հանդես կգա նաեւ 4 անգամ 100 մետր փոխանցումավազքում:

Այս աշխարհի առաջնությունից հետո Բոլթը կհեռանա մեծ սպորտից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս