21:06  ,  5 օգոստոսի, 2017

ՊՍԺ-ն հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնությունում

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն հյուրընկալեց «Ամյենին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին եւ արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն:

ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը հայտավորված չէր հանդիպմանը Ֆրանսիայի լիգայում գրանցվելու հետ կապված խնդիրների պատճառով: Բրազիլացին տրիբունայում հոր հետ հետեւել է խաղին եւ ակտիվ արձագանքել փարիզյան թիմի գոլերին:

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

ՊՍԺ - «Ամյեն»՝ 2:0

Էդինսոն Կավանի, 42, Խավյեր Պաստորե, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով