14:12  ,  5 օգոստոսի, 2017

Ուսեյն Բոլթ. Երջանիկ կլինեմ հեռանալ սպորտից, թեեւ հայրս ցանկանում է, որ շարունակեմ

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը Լոնդոնում մեկնարկած աշխարհի առաջնության 100 մետր վազքի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո հաստատել է, որ այս մրցաշարից հետո կավարտի կարիերան:

«Հայրս ցանկանում է, որ շարունակեմ կարիերաս: Բայց ես երջանիկ կլինեմ հեռանալ սպորտից այս առաջնությունից հետո:

Վազքս այքան էլ հարթ չէր: Բայց մեկնարկում վրիպելուց հետո ցույց տվեցի, որ վատ մարզավիճակում չեմ: Ամեն ինչ կերեւա կիսաեզրափակիչում»,- Բոլթի խոսքը մեջբերում է BBC-ն:

100 մետր վազքից բացի, Բոլթ Ջամայկայի քառյակի կազմում կմասնակցի նաեւ 4 անգամ 100 մետր փոխանցումավազքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում