10:21  ,  5 օգոստոսի, 2017

«Բորուսիան» կքննարկի Դեմբելեին 100 միլիոն եվրոյով «Բարսելոնային» վաճառելու հարցը

Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները կընդունեն «Բարսելոնայի» առաջարկը ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերային իրավունքի վաճառքի հարցով, եթե կատալոնական ակումբը համաձայնի վճարել 100 միլիոն եվրո, հաղորդում է գերմանական Bild-ը: Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել 20-ամյա ֆուտբոլիստի հետ: «Բորուսիան» հրաժարվել էր Դեմբելեին վաճառել 80 միլիոն եվրոյով:

2016թ. ամռանը «Բորուսիան» նրա համար ֆրանսիական «Ռենին» վճարել էր 15 միլիոն եվրո: Transfermarkt-ը Դեմբելեի տրանսֆերի արժեքը գնահատում է 33 միլիոն եվրո:

Գերմանիայի անցած առաջնության 32 խաղում նա խփել է 6 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում, ճանաչվել լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում