00:58  ,  5 օգոստոսի, 2017

ԱԱ-2017. Մո Ֆարահը՝ աշխարհի վեցակի չեմպիոն

Լոնդոնում մեկնարկած աթլետիկայի աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալը նվաճեց բրիտանացի վազորդ Մո Ֆարահը: Քառակի օլիմպիական չեմպիոնը հավասարը չունեցավ 10 հազար մետր վազքում՝ ցույց տալով 26 րոպե 49.53 վայրկյան արդյունք: 

Երկրորդը ուգանդացի Ջոշուա Չեպտեգին էր (26.49,94), բրոնզե մեդալը նվաճեց քենիացի Փոլ Տանուին (26.50,60):

Ֆարահը դարձավ աշխարհի վեցակի չեմպիոն: Նրա համար այս առաջնությունը վերջինն է: Բրիտանացին հայտարարել է, որ կավարտի մարզական կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում