22:54  ,  4 օգոստոսի, 2017

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահ. Բոլորը կկարոտեն Ուսեյն Բոլթին

Ուսեյն Բոլթը բոլոր ժամանակների լավագույն արագավազորդն է, բոլորը կկարոտեն նրան, ասել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահ, բրիտանացի կրկնակի օլիմպիական չեմպիոն եւ փոխչեմպիոն Սեբաստիան Կոեն՝ անդրադառնալով Լոնդոնում մեկնարկած աթլետիկայի աշխարհի 16-րդ առաջնությունում ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի վերջին մեկնարկին եւ կարիերայի ավարտին:

«Բոլթը հանճար է: Նա ազդել է աթլետիկայի վրա այնպես, ինչե Մուհամեդ Ալին՝ բռնցքամարտի վրա: Կարելի է երկար բանավիճել, թե ով է լավագույն ֆուտբոլիստը, իսկ արագավազքում այդպիսի հարց չկա: Աթլետիկայում Բոլթի նման երկրորդը չի լինի: Մենք կտխրենք եւ կկարոտենք նրան: Հաճելի է, երբ միայն մեկ մարզիկի մեկնարկը տեսնելու համար ստադիոններ են լցվում: Այսպիսի մարզիկին, այսպիսի անհատականությանը հնարավոր չէ փոխարինել: Բոլորը գիտեն Բոլթին: Աթլետիկայում նրանից ավելի հայտնի ու ժողովրդական մարզիկ չկա»,- Կոեի խոսքը մեջբերում է BBC-ն:

30-ամյա մարզիկը Լոնդոնում ընթացող աշխարհի առաջնությունում մասնակցում է 100 մետր վազքին, որի եզրափակիչը օգոստոսի 5-ին է: Նա Ջամայկայի քառյակի կազմում կմասնակցի նաեւ 4 անգամ 100 մետր փոխանցավազքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում