15:30  ,  4 օգոստոսի, 2017

Եվրոպայի լիգա. Որակավորման վերջին փուլի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Շվեյցարական Նյոնում անցկացված վիճակահանությամբ որոշվեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի զույգերը: Այս փուլի հաղթողները նվաճելու են խմբային մրցաշարի ուղեգիր:

Պորտուգալական «Մարիտիմուն» կհանդիպի Կիեւի «Դինամոյի» հետ, իսկ մակեդոնական «Վարդարին» բաժին հասավ թուրքական «Ֆեներբահչեն»: «Մարիտիմուի» կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, իսկ «Վարդարում» հանդես են գալիս Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը:

Եվրոպայի լիգա, որակավորման չորրորդ փուլ

«Շկենդիյա» (Մակեդոնիա) – «Միլան» (Իտալիա)

«Վարդար» (Մակեդոնիա) – «Ֆեներբահչե» (Թուրքիա)

«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոսենբորգ» (Նորվեգիա)

«Օսիեկ» (Խորվաթիա) – «Աուստրիա» (Վիենա, Ավստրիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Կրասնոդար» (Ռուսաստան)

«Ալտախ» (Ավստրիա) – «Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել)

ԲԱՏԷ (Բելառուս) – «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)

«Բրյուգե» (Բելգիա) – ԱԵԿ (Հունաստան)

«Մարիտիմու» (Պորտուգալիա) – «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)

«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) – «Շկենդերբեու» (Ալբանիա)

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Սուդուվա» (Լիտվա)

«Պանատինաիկոս» (Հունաստան) – «Աթլետիկ» (Իսպանիա)

«Ապոլոն» (Կիպրոս) – «Միտյուլանդ» (Դանիա)

«Դոմժալե» (Սլովենիա) – «Մարսել» (Ֆրանսիա)

«Պարտիզան» (Սերբիա) – «Վիդեոտոն» (Հունգարիա)

«Հաբնարֆյորդյուր» (Իսլանդիա) – «Բրագա» (Պորտուգալիա)

«Էվերտոն» (Անգլիա) – «Հայդուկ» (Խորվաթիա)

«Ուտրեխտ» (Հոլանդիա) – «Զենիթ» (Ռուսաստան)

«Լեգիա» (Լեհաստան) – «Շերիֆ» (Մոլդովա)

«Վիտորուլ» (Ռումինիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) – ԱԵԿ (Լարնակա, Կիպրոս)

ՊԱՕԿ (Հունաստան) – «Էստերսունդ» (Շվեդիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին Մոնակոյում

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում