13:37  ,  4 օգոստոսի, 2017

Մխիթարյանը, Պոգբան ու Իբրահիմովիչը կպայքարեն Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդների թվում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հայաստանի հավաքականի ավագից բացի, թեկնածուների թվում են նաեւ նրա ակումբակից Պոլ Պոգբան ու ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Մոնակոյում կայանալիք Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին», իսկ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան դարձել էին գոլի հեղինակ: Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշարում, որում մասնակցել էր 11 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով