12:38  ,  4 օգոստոսի, 2017

Պավլյուչենկոյի եւ Իզմայլովի գոլերը հաղթանակ են բերել Մոսկվայի «Արարատին»

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի երրորդ տուրում Մոսկվայի «Արարատը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Սատուրնին»:

Առաջին խաղակեսից հետո «Սատուրնը» հաշվի մեջ եղել է առջեւում, սակայն երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոման Պավլյուչենկոյի եւ Մարատ Իզմայլովի գոլերը կամային հաղթանակ են բերել հյուրերին:

Այս խաղթանակից հետո «Արարատը» վաստակել է 7 միավոր եւ «Կալուգայի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում