10:55  ,  4 օգոստոսի, 2017

Մարեյը չի մասնակցի Մոնրեալի մրցաշարին, Նադալը կարող է դառնալ առաջին ռակետ

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը վնասվածքի պատճառով հրաժարվել է թենիսի Մոնրեալի «Մասթերս» շարքի մրցաշարի մասնակցությունից, հայտնում է ATP World Tour-ը:

Բրիտանացի թենիսիստի բացակայությունից կարող է օգտվել աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը: Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու դեպքում իսպանացի թենիսիստը կդառնա առաջին ռակետ:

Մոնրեալի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 7-13-ը: Ավելի վաղ ATP-ի լավագույն տասնյակից մրցաշարին հրաժարվել էին մասնակցել սերբ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացի Ստեն Վավրինկան ու խորվաթ Մարին Չիլիչը:

ATP-ի վարկանիշային ցուցակում Մարեյին ու Նադալին բաժանում է 285 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս