23:51  ,  3 օգոստոսի, 2017

Նեյմարը միացավ ՊՍԺ-ին

Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ժամանել է փարիզյան ակումբ եւ կնքել է հինգ տարվա պայմանագիր: Նա հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:

Օգոստոսի 3-ին 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Բարսելոնային» վճարել էի 222 միլիոն եվրո՝ Նեյմարին տալով ազատ գործակալի կարգավիճակ:

Իսպանիայի Լա Լիգան փորձել էր խոչընդոտել տեղափոխությանը, սակայն ՈւԵՖԱ-ից հայտնել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումը հնարավոր է արձանագրել միայն երեք տարվա հաշվարկներից հետո: Ակումբը պետք է երեք տարում չունենա 30 միլիոն եվրոյից ավելի կորուստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում