15:18  ,  3 օգոստոսի, 2017

Վլադիմիր Կլիչկոն ավարտեց կարիերան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն տեսաուղերձի միջոցով հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

41-ամյա ուկրաինացին նախորդ մենամարտն անցկացրել էր ապրիլի 29-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նոկաուտով պարտվելով բրիտանացի Էնթոնի Ջոշուային: Կլիչկոն կարիերայի ընթացքում առաջին անգամ կրեց 2 անընդմեջ պարտություն: Դրան նախորդող մենամարտում նա պարտվել էր Թայսոն Ֆյուրիին՝ կորցնելով բոլոր տիտղոսները: Մինչեւ Ֆյուրիի դեմ մենամարտը ուկրաինացին չէր պարտվել 11 տարի: 

Սպասվում էր, որ Վլադիմիր Կլիչկոն ու Էնթոնի Ջոշուան ռեւանշ մենամարտ են անցկացնելու նոյեմբերի 11-ին Լաս Վեգասում, սակայն ուկրաինացի բռնցքամարտիկը որոշեց ավարտել կարիերան:

Վլադիմիր Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 69 մենամարտ՝ տանելով 64 հաղթանակ (53 նոկաուտ): 1996-ին նա դարձել էր նաեւ օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում