01:40  ,  3 օգոստոսի, 2017

Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերից հետո հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:

Չորրորդ փուլի վիճակահանության ժամանակ 20 ակումբներ կբաժանվեն 2 զամբյուղների:

Առաջին զամբյուղում կլինեն՝ «Սեւիլիան» (Իսպանիա), «Նապոլին» (Իտալիա), «Լիվերպուլը» (Անգլիա), ԲԿՄԱ-ն (Ռուսաստան), Լիսաբոնի «Սպորտինգը» (Պորտուգալիա), Բուխարեստի «Ստյաուան» (Ռումինիա), «Յանգ Բոյզը» (Շվեյցարիա), «Հոֆենհայմը» (Գերմանիա), «Նիցան» (Ֆրանսիա) եւ «Իստանբուլ Բաշակշեհիրը» (Թուրքիա):

Երկրորդ զամբյուղում հայտնվել են՝ «Օլիմպիակոսը» (Հունաստան), «Սելթիկը» (Շոտլանդիա), «Կոպենհագենը» (Դանիա), ԱՊՕԷԼ-ը (Կիպրոս), «Մարիբորը» (Սլովենիա), «Քարաբագը» (Ադրբեջան), «Աստանան» (Ղազախստան), «Ռիյեկան» (Խորվաթիա), «Հապոել Բեր-Շեւան» (Իսրայել) եւ Սլավիայի «Պրահան» (Չեխիա):

Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 4-ին: Չորրորդ փուլի առաջին խաղերը կանցկացվեն օգոստոսի 15/16-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Այս փուլի հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր: Խմբային փուլին մասնակցում են 32 ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում