16:30  ,  1 օգոստոսի, 2017

«Փյունիկի» նորեկները

Երեւանի «Փյունիկն» ունի երկու նորեկ: Թիմի հետ պայմանագրեր են կնքել կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովը եւ Հովհաննես Իլանգյոզյանը:

22-ամյա Երմակովը ռուսական «Կրասնոդարի» սան է, «Փյունիկին» է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, նրա նախորդ ակումբը եղել է լիտվական «Ստումբրասը»:

20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանցից»: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին եւ նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում