10:33  ,  1 օգոստոսի, 2017

Շարապովայի վերադարձը հաղթական էր

Ռուսաստանցի Մարիա Շարապովան հաղթանակով է մեկնարկել է թենիսի Ստենֆորդի մրցաշարում, որին մասնակցում է wild card-ի շնորհիվ: Առաջին շրջանում 30-ամյա թենիսիստուհին 6:1, 4:6, 6:0 հաշվով հաղթել է ամերիկուհի Ջենիֆեր Բրեյդիին: Մրցախաղը տեւեց 2 ժամ 4 րոպե:

Երկրորդ շրջանում Շարապովայի մրցակիցը կլինի ուկրաինացի Լեսյա Ցուրենկոն:

Հիշեցնենք, որ սա Մարիա Շարապովայի երրորդ մրցաշարն է որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար ռուս մարզուհին որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ ապրիլի 26-ին: Հռոմի մրցաշարում ստացած վնասվածքի պատճառով նա կորտից բացակայում էր մայիսից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում