19:51  ,  31 հուլիսի, 2017

Նեմանյա Մատիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող

Սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: 28-ամյա ֆուտբոլիստը կքնել է երեք տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Նեմանյա Մատիչը «Չելսիում» հանդես է եկել 2009-2010, 2013-2017 թավակններին՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Մանչեսթեր Յունայթեդը» Մատիչի համար վճարել է 46 միլիոն եվրո: Նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 173 հազար եվրո:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» են տեղափոխվել նաեւ շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում