09:11  ,  1 օգոստոսի, 2017

Սերբական զույգի հարսանիքի ֆուտբոլային հրավիրատոմսերը (ֆոտո)

Նեբոյշա Դավիդովիչն ու Ելենա Ժիչեւիչն իրենց հարսանիքի հյուրերին ուղարկել են յուրօրինակ հրավիրատոմսեր: Դրանք ֆուտբոլային տոմսի տեսքով են: «Մրցում» են «Ցրվենա Զվեզդան» ու «Պարտիզանը»: Հարսանիքը տեղի կունենա սեպտեմերի 16-ին, հայտնում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» ու «Պարտիզանի» միջեւ դիմակայությունը ամենասկզբունքայինն է Սերբիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս