15:25  ,  31 հուլիսի, 2017

Հայ բասկետբոլիստները՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացողներ

Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար Գեորգի Շախնազարովը ճանաչվել է մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն բասկետբոլիստ, հայտնում է բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Անդորրայում անցկացված մրցաշարում Շախնազարովի միջին արդյունավետությունը կազմել է 28.7 միավոր:

Հիշեցնենք, որ եզրափակիչում հայ բասկետբոլիստները 88:70 հաշվով հաղթել էին Ջիբրալթարի հավաքականին եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Ջիբրալթարում կայացած կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Հայաստանի թիմի խաղացող Աննա Ասլանյանը: Եզրափակիչում կանանց Հայաստանի պատանեկան հավաքականը 63:44 հաշվով առավելության էր հասել Մալթայի թիմի նկատմամբ, իսկ Աննա Ասլանյանը դարձել էր թրիփլ-դաբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում