13:11  ,  31 հուլիսի, 2017

Վոզնյացկին այս մրցաշրջանում 5-րդ պարտությունն է կրել եզրափակիչում

Դանիացի թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին Բոստադի մրցաշարի եզրափակիչում պարտվել է չեխ Կատերժինա Սինյակովային: 1 ժամ 49 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը:

Սա 21-ամյա Սինյակովայի երկրորդ տիտղոսն էր 2017-ին ու կարիերայում:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլինա Վոզնյացկին այս մրցաշրջանում 5-րդ անգամ հանդես եկավ եզրափակիչում եւ կրեց 5-րդ պարտությունը: Ավելի վաղ նա պարտվել էր Դոհայի, Իստբորնի, Դուբայի եւ Մայամիի մրցաշարերի եզրափակիչներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում