21:15  ,  30 հուլիսի, 2017

20-ամյա Քինգը լողի աշխարհի առաջնությունում երրորդ ոսկե մեդալը նվաճել է աշխարհի ռեկորդով

Բուդապեշտում ընթացող լողի աշխարհի առաջնությունում ամերիկացի Լիլի Քինգը կանանց աշխարհի ռեկորդ է սահմանել բրաս լողաձեւի 50 մետրում, հայտնում է FINA-ի մամուլի ծառայությունը:

 20-ամյա մարզուհին չեմպիոնի տիտղոսը նվաճել է 29.40 վայրկյան արդյունքով:

Երկրորդ տեղը գրավել է ռուս Յուլիա Եֆիմովան (29.57), իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել ամերիկուհի Քեթի Մեյլիին (29.99):

Սա Լիլի Քինգի երրորդ ոսկե մեդալն էր աշխարհի այս առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում