17:25  ,  30 հուլիսի, 2017

Ալեքսանդր Տարխանով. Վարազդատ Հարոյանը մարտիկ է

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը «Ուֆայի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի խաղից հետո խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին:

«Արդյոք Վարազդատ Հարոյանը դարձել է մեկնարկային կազմի լիարժեք խաղացող. տեսնենք: «Դինամոյի» դեմ խաղում նա շատ ուժեղ հանդես եկավ, իսկ այսօր եղան ոչ մեծ սխալներ: Սակայն նա մարտիկ է, պայքարին դիմանում է»,- Տարխանովի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ ստացել դեղին քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս