17:51  ,  28 հուլիսի, 2017

Մեսին չի ցանկանում Կոուտինյոյին տեսնել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին դեմ է «Լիվերպուլի» եւ Բրազիլիայի հավաքականի խաղացող Կոուտինյոյի տեղափոխությանը կատալոնական ակումբ, հաղորդում է Don Balon-ը: Մեսին ցանկանում է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ձեռք բերի Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատարներից 21-ամյա կիսապաշտպան Դելե Ալիին:

«Լիվերպուլը» Կոուտինյոյի տրանսֆերից ակնկալում է ստանալ 150 միլիոն եվրո: «Բարսելոնան» պատրաստ է գործարքում ներառել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխությունը «Լիվերպուլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում