15:46  ,  28 հուլիսի, 2017

«Յուվենտուսի» տնօրեն. Դիբալան չի վաճառվում

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան չի վաճառվի, ինչքան էլ շռայլ լինի առաջարկը:

«Դիբալայի տրանսֆերի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ենք մերժել: Ոչ մի գումար չի փոխի մեր դիրքորոշումը: Նա երջանիկ է «Յուվենտուսում», իսկ երբ այդպես է՝ ֆուտբոլիստը չի հեռանում»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

Այս տարվա ապրիլին Դիբալան երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչեւ 2022 թվականը: 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում