14:40  ,  28 հուլիսի, 2017

«Ժիլինայի» գլխավոր մարզիչ. Վահան Բիչախչյանը հրաշալի է խաղում մեկ հպումով

Ֆուտբոլի Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» գլխավոր մարզիչ Ադրիան Գուլան մեկնաբանել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տեղափոխությունը Գյումրիի «Շիրակից»:

«Հետեւել ենք Բիչախչյանի խաղին «Շիրակում»: «Ժիլինայում» նրա մարզումների այս կարճ ժամանակում, հասցրել ենք նկատել, որ նա ունի հրաշալի ձախ ոտք, գերազանց է խաղում մեկ հպումով: Նա հսկայական ներուժով երիտասարդ խաղացող է: Մենք մրցակցել ենք նրա տրանսֆերի համար այլ ակումբների հետ: Վահանի ընտրությունն արժանի է հարգանքի: Մենք կօգնենք նրան կատարելագործվել, իսկ Վահանը կօգնի մեր թիմին իր խաղով: Նա դեռ պետք է հարմարվի»,- մարզիչի խոսքը մեջբերում է sportky.zoznam.sk-ն:

Հիշեցնենք, 18-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Ժիլինայի» հետ եւ հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում