14:12  ,  28 հուլիսի, 2017

«Բեշիկթաշը» պարտվել է, Օզբիլիսը մասնակցել է խաղին

Իսպանիայում մարզումային հավաք անցկացնող Ստամբուլի «Բեշիկթաշը» երկրորդ ստուգողական խաղում մրցել է իսպանական «Լաս Պալմասի» հետ եւ պարտվել է 1:4 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշի» կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում թուրքական թիմը 2:2 հաշվով էր խաղացել իսպանական «Վալյադոլիդի» հետ: Հուլիսի 30-ին կայանալիք վերջին ստուգողական խաղում «Բեշիկթաշը» կհանդիպի իսպանական «Բետիսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում