13:14  ,  28 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» հավակնում է «Անդերլեխտի» կիսապաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել բելգիական «Անդերլեխտի» հենակետային կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերին, հաղորդում է demorgen.be-ն:

Մանչեսթերյան ակումբի, իտալական «Միլանի» եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» սկաուտները 22-ամյա ֆուտբոլիստի խաղին կհետեւեն «Անտվերպենի» դեմ Բելգիայի առաջնության հանդիպման ժամանակ: «Միլանն» ու «Լայպցիգը» եւս մտադիր են առաջարկ անել ֆուտբոլիստի համար:

«Անդերլեխտը» Դենդոնկերի տրանսֆերը գնահատում է 38 միլիոն եվրո, սակայն կարող է վաճառել նաեւ 25 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս