12:40  ,  28 հուլիսի, 2017

Ռաֆայել Նադալ. Ցանկանում եմ, որ «Ռեալը» ձեռք բերի Կիլիան Մբապեին

Աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ցանկանում է Մադրիդի «Ռեալում» տեսնել Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին: Նադալը Արքայական ակումբի երկրպագու է:

«Մբապեն լավ վիճակագրություն ունեցող երիտասարդ հարձակվող է: Նրա տրանսֆերը «Ռեալի» համար կլինի հզոր ազդակ, կարեւոր ներդրում: Եթե պետք է ձեռք բերել նոր խաղացողի, ապա Մբապեին»,- Նադալի խոսքը մեջբերում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում