00:36  ,  28 հուլիսի, 2017

Ռոնալդուն ցանկանում է 7 երեխա ունենալ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է յոթ երեխա ունենալ, հաղորդում իսպանական Marca-ն: 32-ամյա ֆուտբոլիստն արդեն երեք երեխայի հայր է: Ռոնալդուն հաստատել էր, որ ընկերուհին հղի է եւ աշնանը կծնվի չորրորդ զավակը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ռոնալդուն երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում