19:30  ,  28 հուլիսի, 2017

Դավիթ Ղազարյանը՝ դուբլի հեղինակ Գերմանիայում

Ֆուտբոլի Հայաստնի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դավիթ Ղազարյանը գերմանական «Պիրմազենսի» կազմում մասնակցել է ստուգողական հանդիպման Լյուքսեմբուրգի «Համմ Բենֆիկայի» դեմ եւ դարձել է դուբլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ: «Պերմազենսը» հաղթել է 7:2 հաշվով:

Հիշեցնենք, որ 19-ամյա հայ ֆուտբոլիստը այս ամիս է տեղափոխվել ակումբի գլխավոր թիմ: Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի անցած առաջնությունում Դավիթ Ղազարյանը երկրորդ թիմի կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս